Կկայանա Վագիֆ Խաչատրյանի գործով դատական առաջին նիստը

Կկայանա Վագիֆ Խաչատրյանի գործով դատական առաջին նիստը

Հուլիսի վերջին Լաչինի միջանցքում առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բաքվում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ գործով տուժող է ճանաչվել 59 անձ: Վագիֆ Խաչատրյանն ավելի քան 2 ամիս գտնվում է Ադրբեջանում։

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրել էր հանցավոր խումբ ստեղծելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում