Կովսական է ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը

Կովսական է ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բեզրփաշը ժամանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսական։ Կովսականում իրանցի նախարարին դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախարարին մանրամասն տեղեկություններ են տրվել վերջերս շահագործման հանձնված «Զանգիլանի» միջազգային օդանավակայանի մասին։ Այնուհետև տեղի է ունեցել երկկողմանի հանդիպում Շ.Մուստաֆաեւի և Մ.Բեզրպաշի միջև։

Փոխվարչապետը հյուրին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերականգնման և շինարարական աշխատանքների մասին։ Շ.Մուստաֆաևը խոսել է նաև «Արևելյան Զանգեզուրի» շրջանում ստեղծված նոր տրանսպորտային ենթակառուցվածքների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում