Հնդկաստանը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակին. ԱԳՆ

Հնդկաստանը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակին. ԱԳՆ

Հնդկաստանը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տիրող իրավիճակին և կողմերին կոչ է անում առաջ շարժվել երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման գործում։ Այս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Արինդամ Բագչին։

«Մենք շարունակում ենք վերահսկել իրավիճակը: Մենք նաև խրախուսում ենք կողմերին առաջ շարժվել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման գործում երկխոսության և դիվանագիտության միջոցով, ինչը ներառում է խաղաղ բնակիչների անվտանգություն և բերեկեցություն», – ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում