ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինային ևս 200 միլիոն դոլարի օգնության հատկացնել

ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինային ևս 200 միլիոն դոլարի օգնության հատկացնել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է հոկտեմբերի 11-ին հայտարարել Ուկրաինային շուրջ 200 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալությունը չի պարզաբանում, թե կոնկրետ ինչ է ներառվելու ԱՄՆ-ից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հաջորդ փաթեթում։ Ակնկալվում է, որ այդ մասին կհայտարարվի «չորեքշաբթի օրը Բրյուսելում Ուկրաինային սպառազինությունների մատակարարման հարցերով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ»։

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը ճեպազրույցում ասել էր, որ միջոցների ընդհանուր ծավալը, որը Վաշինգտոնը կարող է օգտագործել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար, կազմում է մոտ 7 միլիարդ դոլար, սակայն նա չի հստակեցրել, թե որքան ժամանակում կտրվեն այդ գումարները՝ նշելով, որ այն կախված է Ուկրաինայի կոնկրետ կարիքներից:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ կարող է միջոցներ գտնել Ուկրաինային հետագա օգնություն տրամադրելու համար, նույնիսկ եթե Կոնգրեսը հրաժարվի աջակցել նման ծրագրերին, սակայն հրաժարվել է ավելի մանրամասնել այդ հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում