Պենտագոնն աջակցություն է հայտնել Իսարայելին

Պենտագոնն աջակցություն է հայտնել Իսարայելին

Պենտագոնն ուշադրությամբ հետևում է Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններին, որը ենթարկվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակմանը: Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պենտագոնի պաշտոնական կայքում։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի հավատարմությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին «մնում է անսասան»:

«Ես ցավակցություն եմ հայտնում նրանց ընտանիքներին, ովքեր զոհվել են քաղաքացիական անձանց վրա այս նողկալի հարձակման հետևանքով։ Առաջիկա օրերին պաշտպանության նախարարությունը կաշխատի, որպեսզի Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքնապաշտպանության և քաղաքացիական բնակչությանը անխնա բռնությունից և ահաբեկչությունից պաշտպանելու համար», – ասվում է Օսթինի հայտարարության մեջ։

Times Of Israel պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետը ելույթ կունենան առաջիկա ժամերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում