Արցախում պայթյունից տուժած 5 բուժառու տեղափոխվել է արտասահման

Արցախում պայթյունից տուժած 5 բուժառու տեղափոխվել է արտասահման

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել Արցախում պայթյունից տուժած 5 պացիենտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նրանք բոլորն անչափահասներ են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից նաև հիշեցնում են, որ Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։ Նրանցից 4-ը տեղափոխվել է Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա, 5–ը` Իտալիա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին էլ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան, շատերը հայտնվեցին բուժհաստատություններում։

Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հաստատված մահերի թիվը 76 է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում