ՄԱԿ-ի ԱԽ-ը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ հայտարարություն չի ընդունել

ՄԱԿ-ի ԱԽ-ը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ հայտարարություն չի ընդունել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստում պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտու իրավիճակի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյային։

Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերն էլ հայտարարել է, որ պետություններից ոչ մեկը հայտարարության նախագիծ չի առաջարկել: Նա նաև նշել է, որ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա:

ՄԱԿ-ում ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ Լանա Զաքինուն պատմել է, որ հակամարտության գոտում իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը:

Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները պետք է գործի դնեն ինչպես միջազգային, այնպես էլ երկկողմ խողովակները հրադադարի և դեէսկալացիայի կոչեր անելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում