Ինչ է լինելու ռուս խաղաղապահների հետ Ղարաբաղում․ ՌԴ ԱԳՆ

Ինչ է լինելու ռուս խաղաղապահների հետ Ղարաբաղում․ ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունը պահանջված է, և դա անհրաժեշտ կլինի նաև ապագայում։ Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ով վերահսկում է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները։

Նրա խոսքով, նախ «մնում է հարցը, որ այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան»։

«Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում կորոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների ներկայությունը հանգստության լրացուցիչ գործոն կլինի այս մարդկանց համար»,- ասել է նա՝ նշելով, որ «հարցը, թե ինչպիսին կարող է լինել այս զորախմբի հետագա ներկայության եղանակները, կքննարկվի ու կլուծվի Մոսկվայի և Բաքվի միջև սահմանված ուղիներով»:

Երկրորդը, Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումներն իրականացվում են խաղաղապահների միջնորդությամբ։ «Իսկ Ղարաբաղի հետագա զարգացման հետ կապված մի շարք շատ բարդ հարցեր նույնպես լուծվում են ղարաբաղահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ»,- հավելել է փոխնախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում