Լիբանանի տարածքից կասկածելի անձինք են ներթափանցել Իսրայել

Լիբանանի տարածքից կասկածելի անձինք են ներթափանցել Իսրայել

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Լիբանանի տարածքից մարդիկ են ներթափանցել երկիր։

«Տեղեկություն կա, որ Լիբանանի տարածքից մի քանի կասկածյալներ են ներթափանցել Իսրայել։ Այդ շրջանում տեղակայված են ՑԱԽԱԼ–ի ուժերը»,– ասված է X (նախկին Twitter) սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում։

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հանձնարարել էին անհապաղ դադարեցնել գազամատակարարումը Գազայի հատված, դադարեցվել է նաև էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում