Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Լիբանանին

Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Լիբանանին

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ուղղաթիռները հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Իսրայելի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը։

Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր Լիբանանի տարածքից երկրի տարածք մի շարք կասկածյալների ներթափանցման մասին, նրանցից մի քանիսը ոչնչացվել էին։

«Իսրայելական ուղղաթիռներն այս պահին հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին»,- մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է Իսրայելի բանակը:

Մինչ այս, անվտանգության մարմիններում լիբանանյան աղբյուրը հերքել էր Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին լուրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում