Ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մզկիթում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին

Ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մզկիթում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է այս գիշեր Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի և «Իսլամական ջիհադի» ավելի քան 200 օբյեկտների ուղղությամբ հասցված ավիահարվածների մասին։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել Ռիմալի և Խան Յունիսի օբյեկտներին։ Զինվորականները պնդում են, որ այդ երկու շրջաններն օգտագործվում են որպես «ահաբեկչական հանգույցներ», զգալի թվով ահաբեկչություններ հենց այնտեղից էին սկսվում։

Մասնավորապես, ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մզկիթում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին, մեկ այլ մզկիթում գտնվող ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնին, ՀԱՄԱՍ-ի մի քանի «օպերատիվ բնակարանների», կազմակերպության բարձրաստիճան անդամի կողմից օգտագործվող ենթակառուցվածքին, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» «ահաբեկչական ենթակառուցվածքին», ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում