Երկնային կայսրության խորհրդանիշը․ «Տերակոտե բանակի» վերականգնումը

Երկնային կայսրության խորհրդանիշը․ «Տերակոտե բանակի» վերականգնումը

Երկնային կայսրության խորհրդանիշներից մեկը պատրաստվում է նոր կյանքի։ Ամբողջ աշխարհում հայտնի «Տերակոտե բանակը» վերականգնման փուլում է։

«Տերակոտե բանակը» չինական ռազմիկների և նրանց ձիերի ավելի քան 8099 ամբողջական տերակոտե արձանիկների համախմբի ընդունված անվանումն է։ Այն հայտնաբերվել է 1974 թվականին Ցին Շիխուանդի կայսեր դամբարանի մոտ՝ Սիան քաղաքից ոչ հեռու։

Արձանիկները թաղվել էին Չինաստանի առաջին կայսր Ցինի հետ մ.թ.ա. 210-209 թվականներին։

Ըստ ավանդության՝ այս արձանները թաղելու նպատակն այն էր, որ դրանք պետք է կայսերը հաղորդեին ուժ և բավարարեին նրա իշխանական հավակնությունները հանդերձյալ կյանքում։

Չնայած կենդանի ռազմիկներին թաղելու փոխարեն, ինչպես սովորաբար արվում էր, կայսեր հետ թաղել են այդ ռազմիկների նույնատիպ արձանները, սակայն, թաղել էին նաև մոտ 70 հազար ողջ և առողջ աշխատավորների իրենց ընտանիքների հետ։

Շինարարությունը տևել է 38 տարի

«Տերակոտե բանակը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է և Չինաստանի պատմության կենտրոնական խորհրդանիշներից մեկը:

Այսպիսով, Չինաստանում շարունակվում է Ցին դինաստիայի մշակութային և պատմական հուշարձանի վերականգնումը։ Ո՞րն է նման աշխատանքի առանձնահատկությունը՝ ֆոտոշարքում։

Այսօր արձանիկների մեծ մասը վերականգնում է պահանջում։

Պեղումից հետո խոնավության և ջերմաստիճանի փոփոխությունների պատճառով ֆիգուրների վերին շերտը սկսեց կեղևվել։

Հուշարձանը ոչնչացնող միկրոօրգանիզմները նույնպես վնասակար ազդեցություն են ունեցել։

Վերականգնումից առաջ յուրաքանչյուր «ռազմիկ» անցնում է ռենտգեն հետազոտություն և ուլտրաձայնային սկանավորում։

Մասնագետները ստեղծում են արձանի բոլոր տարրերի 3D մոդելները։

Բոլոր մասերը մաքրվում են բարակ բամբուկի կտորներով և սկալպելով։

Յուրաքանչյուր «ռազմիկ» անհատական ​​է և ունի իր նույնացուցիչը։

Առավելագույն խնամքի համար բոլոր աշխատանքները կատարվում են ձեռքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում