«Ականատես եղա Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների բռնազավթմանը». ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան
18/10/2023 18:13

Նմանատիպ
ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, այցելելով Ջերմուկ, այնտեղ արձանագրել է հայկական տարածքներում ադրբեջանական ուժերի առկայությունը։ Այս մասին դեսպանը տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։
Հայաստանում Եվրամիության առաքելության հետ միասին Ջերմուկում անձանագրեցի Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ամբողջական հատվածների շարունակական օկուպացումը։ pic.twitter.com/06Uzwzas89
— Olivier Decottignies (@O_Decottignies) October 18, 2023
«Ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների շարունակական բռնազավթմանը»,– գրել է Օլիվիե Դըկոտինյին։ Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ջերմուկ է մեկնել ՀՀ–ում Եվրոպական միության առաքելության հետ միասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում