Ինչպե՞ս է ՀՀ–ն վճարելու ֆրանսիական զենքի մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde

Ինչպե՞ս է ՀՀ–ն վճարելու ֆրանսիական զենքի մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde

Հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որոնք կարող են մի քանի հարյուր միլիոն եվրո կազմել: Այս մասին գրում է ֆրանսիական «Լe Monde» թերթը ՝ նշելով, որ ֆրանսիական աջակցությունը ներառում է ռադարների և զենիթային հրթիռների վաճառք, ինչպես նաև ուսուցում: Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։

«Դրանք զենքի մատակարարումներ չեն, ինչպես Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության դեպքում, այլ պայմանագրեր, որոնց գումարը կարող է կազմել մի քանի հարյուր միլիոն եվրո։ Բայց թե ինչպես է Երևանը վճարելու դրանց համար, դեռ հայտնի չէ», – նշում է թերթը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում