Wildberries-ում հնարավոր կլինի պատվիրել ոգելից խմիչքներ
Նմանատիպ
Wildberries առցանց առևտրի շուկայում հայտնվել են ոգելից խմիչքներ, որոնց վաճառքն արդեն հասանելի է հայաստանյան գնորդներին։ Հաճախորդները կկարողանան պատվիրել գինիների և ոգելից խմիչքների մեծ ընտրանի։
Առցանց հարթակն արդեն առաջարկում է տարատեսակ ալկոհոլային խմիչքներ։ Ինչպես հայտնում է ընկերությունը, խմիչքներ արտադրողների ու դիստրիբյուտորների շրջանակն ու թիվը մշտապես կավելանա։
Wildberries-ը ուշադիր է այս կատեգորիայի անվտանգության նկատմամբ. նախքան գնումը սկսելը, պահանջվում է գնորդի տարիքը, իսկ ապրանքը ստանալու համար գնորդը պարտադիր պետք է ներկայացնի տարիքը հաստատող փաստաթուղթ:
«Wildberries-ի առաքելությունն է օգնել փոքր և միջին բիզնեսին զարգանալ և գտնել իրենց հաճախորդներին: Հետևաբար, կայքում ներկայացված կլինեն ինչպես տեղական արտադրողներն ու դիստրիբյուտորները, այնպես էլ այլ երկրների խոշոր մատակարարները: Մենք ուրախ ենք ձեռնարկատերերին տրամադրել վաճառքի ևս մեկ հարթակ և հաճախորդներին տրամադրել ընդլայնված տեսականի»,- մեկնաբանել է Wildberries-ի մամուլի ծառայությունը։
Օնլայն գնումների զարգացման հայկական ասոցիացիա նախագահ Արտակ Սարգսյանի խոսքով՝ այս նախագիծը կարող է հաջող քայլ լինել Հայաստանում առցանց գնումների զարգացման ուղղությամբ։ Նման հանրաճանաչ առցանց հարթակում վաճառելու հնարավորությունը լավ այլընտրանքային վաճառքի ալիք է և շոշափելի խթան՝ ակտիվության աճի և շուկայի ծավալների ընդլայնման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում