«Ռազմական Շենգենը» Եվրոպայում չի իրականացվի

«Ռազմական Շենգենը» Եվրոպայում չի իրականացվի

ՆԱՏՕ-ն երկար ժամանակ մտածում է «ռազմական Շենգենի» մասին, այսպես կոչված ռուսական սպառնալիքը դարձել է միայն պատրվակ այս գաղափարն առաջ քաշելու համար։ Այս մասին ասել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը։

«Առաջարկը նոր չէ,- ասաց փորձագետը Sputnik ռադիոկայանի եթերում։- Դեռ 2017-ին նման միտք հնչեցրել է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի այն ժամանակվա հրամանատար Բեն Հոջեսը։ Նա նաև այն ժամանակ ասել է, որ անհրաժեշտ է վերացնել Եվրոպայով ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի տեղաշարժի վարչական խոչընդոտները։ Ինչպես տեսնում ենք, նման գաղափարներ առաջ են քաշվել նախքան Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների հռետորաբանությունը ավելի կոշտանալը»։

Այս պահին գաղափարը դժվար թե իրագործվի, կարծում է նա։ «Շատ երկրներ, ներառյալ ՆԱՏՕ-ի որոշ առանցքային անդամներ, չեն ցանկանում հրաժարվել իրենց իրավասություններից, որոնք թույլ են տալիս վերահսկել իրենց տարածքը: Եվ մենք դժվար թե պատկերացնենք, որ ռազմական շարասյունները շարժվեն առանց համապատասխան երկրների իշխանություններին նախազգուշացնելու… ՆԱՏՕ-ի ներսում դեռ կան տարբեր երկրներ՝ իրենց ամբիցիաներով և իրենց արտաքին քաղաքական գծով»,- ասաց վերլուծաբանը։

Բացի այդ, դաշինքի շատ երկրներ հայտարարում են լարվածության հետագա սրման իրենց դժկամության մասին, ինչը կարող է նաև փաստարկ դառնալ «ռազմական Շենգենի» ներդրման դեմ»,- հավելեց Ալեքսանդր Նեյժմակովը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի միացյալ լոգիստիկ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Սոլֆրանկը հանդես էր եկել «ռազմական Շենգենի» առաջարկով։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՆԱՏՕ-ի ներսում «ռազմական Շենգենի»՝ զորքերի ազատ անցման գաղափարը Եվրոպայում լարվածության սրում է անվանել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում