ՀՀ-ն ԵԱՏՄ-ի հետ քննարկում է Վերին Լարսում ստեղծված իրավիճակը

ՀՀ-ն ԵԱՏՄ-ի հետ քննարկում է Վերին Լարսում ստեղծված իրավիճակը

Այս պահին երկկողմ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում բուսասանիտարական ոլորտում ԵԱՏՄ իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։

«Արդյունքում, դեկտեմբերի 2–ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար»,– նշված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում