Հակոբ Սերոբյանը նշանակվել է 2024թ․-ի օլիմպիական խաղերի մրցավար

Հակոբ Սերոբյանը նշանակվել է 2024թ․-ի օլիմպիական խաղերի մրցավար

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշանակվել է 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի մրցավար: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Սերոբյանը մրցավար է եղել նաև 2012, 2016, 2020 թվականների օլիմպիական խաղերում։

Նշենք, որ ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում