Այսօր Երևանի կենտրոնական հատվածում կդադարեցվի երթևեկությունը

Այսօր Երևանի կենտրոնական հատվածում կդադարեցվի երթևեկությունը

Երևանի կենտրոնական հատվածում որոշ ժամանակով կդադարեցվի երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Այսօր ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 06։00-ը ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Պուշկինի փողոց հատվածի երթևեկությունը»,– ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երթևեկության դադարեցումը պայմանավորված է Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում