Հնդկաստանը G7-ին կոչ է արել հետաձգել Ռուսաստանից ալմաստների ներմուծման սահմանափակումները. Reuters
Նմանատիպ
Հնդկաստանը G7-ի երկրներին կոչ է արել հետաձգել Ռուսաստանից ալմաստների ներմուծման սահմանափակումներ մտցնելու որոշումը, քանի որ այդ քարերի ծագմանը հետեւելու մեխանիզմն անհասկանալի է մնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
Երկուշաբթի օրը ԵՄ-ն հրապարակել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը ներառել է տնտեսական և անձնական սահմանափակումներ, այդ թվում արգելել է Ռուսաստանից ալմաստների ներմուծումը:
«Հնդկաստանը «Մեծ յոթնյակի» երկրներին կոչ է արել հետաձգել ռուսական ադամանդների նկատմամբ սահմանված արգելքը, քանի որ թանկարժեք քարերի ծագմանը հետևելու կանոնները մնում են անորոշ»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի` Հնդկաստանը նաև իր կասկածներն է հայտնել չմշակված ադամանդների ստուգման և սերտիֆիկացման նոր համակարգի վերաբերյալ: Նման համակարգը կարող է պահանջել տվյալների փոխանակում հնդկական բիզնեսի վերաբերյալ, որոնք կարող են կրել կոնֆիդենցիալ բնույթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում