Գիտաշխատողների համար նոր չափանիշներ կներդրվեն
Նմանատիպ
Կառավարությունը հաստատել է «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ինժեներատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Առաջարկվում են գիտական պետական կազմակերպություններում գիտաշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով:
Հաշվի է առնվում նաև գիտական պետական կազմակերպությունում գիտաշխատողների տարակարգի համար սահմանվող հավելյալ քանակական և որակական պահանջներ, որոնք առաջարկվում են տվյալ գիտական կազմակերպության գիտխորհրդի կողմից և հաստատվում այդ կազմակերպության ղեկավարի կողմից:
«Էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է դրա որակի ու արդյունավետության մասին մտածելը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություններից է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում