Ադրբեջանում թեկնածուների թիվը հասել է 15-ի

Ադրբեջանում թեկնածուների թիվը հասել է 15-ի

Ադրբեջանում նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների թիվը հասել է 15-ի:

Արդեն հաստատվել է 7 դիմում, ևս 8-ը հաստատման փուլում են: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան: Դրանք, ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, կկայանան 2024 թվականի փետրվարի 7-ին: Երկրի նախագահ Իլհամ Ալիևն համապատասխան հրաման է ստորագրել։

Ադրբեջանը 20 տարի ղեկավարող Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով: Այդ ընտրությունները նույնպես արտահերթ էին:

Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին։ Արտահերթ ընտրությունների անցկացման պատճառների մասին ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում