Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ

Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ

Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կորած, կա 3 չնույնականացված դի, իսկ 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

ՔԿ նախագահն ասել է,  որ ՊԲ-ն պահեստը հանձնել է Արցախի իշխանություններին, զոհերի թվում կան նաև երկու սպաներ, պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք։ Պայթյունի հանգամանքների և պատճառների մասին էլ  Քյարամյանը նշել է, որ այս վարույթը քննում են այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից:

«Որովհետև մարդիկ հարյուրներով, հազարներով, առանց մեկը մյուսին հերթ տալու, գնացել, վառելիք են փորձել ձեռք բերել․ սա վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են եղել»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում