Սանկտ Պետերբուրգում խոշոր հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում

Սանկտ Պետերբուրգում խոշոր հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում

Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել պահեստում, որը տարածվել է մոտ հազար քառակուսի մետր տարածքում։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունն իր թելեգրամյան ալիքում, տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

«Հաղորդում է ստացվել Պուշկինսկի թաղամասում Մոսկովսկոե խճուղի շենք 153 հասցեում հրդեհի բռնկման մասին։ 350×320 մետր չափերով ու 20 մետր բարձրությամբ պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել 1000 քմ տարածքում։ Տուժածների մասին տվյալներ այս պահի դրությամբ չեն հաղորդվել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Яндекс Карты ծառայության տվյալներով՝ վերոնշյալ հասցեում Wildberries-ի պահեստներն են։

Ավելի ուշ ընկերությունը հաստատել է, որ հրդեհը բռնկվել է իր պահեստում՝ հավելելով, որ ընկերության աշխատակիցները տարհանվել են։ Հաղորդվում է նաև, որ հրդեհը տարածվել է և արդեն իսկ ընդգրկում է 50 հազար քմ տարածք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում