Էլմիրա Կարապետյանը դարձել է հրաձգության առաջնության փոխչեմպիոն

Էլմիրա Կարապետյանը դարձել է հրաձգության առաջնության փոխչեմպիոն

Սլովենիայի Ռուսե քաղաքում ընթացող ISSF Grand Prix միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանը դարձել է առաջնության փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

Մրցումային 2-րդ օրը 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը 579 միավորով անցավ եզրափակիչ փուլ։

Եզրափակիչում պահպանելով դիրքերը՝ նա 239,6 միավորով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։

Առաջնության հաղթող է դարձել Օլիմպիական խաղերի չեմպիոն Աննա Կորակակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում