Զախարովան խորհուրդ է տվել ուժեղացնել նավթային օբյեկտների անվտանգությունը

Զախարովան խորհուրդ է տվել ուժեղացնել նավթային օբյեկտների անվտանգությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով խորհուրդ է տվել ամերիկյան էներգետիկ ընկերություններին ուժեղացնել նավթային օբյեկտների անվտանգությունը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային ռազմական օգնության անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկյան էներգետիկ ընկերություններին խորհուրդ եմ տալիս ուժեղացնել նավթային օբյեկտների անվտանգությունը Տեխասում և Միացյալ Նահանգների այլ շրջաններում, քանի որ 2022 թվականի սկզբին Բայդենի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նմանատիպ սպառնալիքից հետո վեց ամիս անց պայթեցվեց «Հյուսիսային հոսք» գազատարը»,- գրել է դիվանագետը Telegram ալիքում:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ եթե «Հանրապետականները չֆինանսավորեն Ուկրաինային, ապա ստիպված կլինեն թանկ վճարել դրա համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում