Բաքվում հայերի ջարդերը էթնիկ զտումների գագաթնակետն էին

Բաքվում հայերի ջարդերը էթնիկ զտումների գագաթնակետն էին

Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ հրապարակված X միկրոբլոգում։

«Բաքվում 34 տարի առաջ այս օրերին հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական»,- գրել է ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում։

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականությունը կանխելու և բոլոր իրավունքները պահպանելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում