Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանին

Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ–իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները»,– գրել է Մուսինյանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում