New York Times-ը դատի է տվել Microsoft ընկերությանը և ChatGPT չաթ-բոտ մշակողներին

New York Times-ը դատի է տվել Microsoft ընկերությանը և ChatGPT չաթ-բոտ մշակողներին

New York Times թերթը դատի է տվել Microsoft ընկերությանը և ChatGPT չաթ-բոտ մշակողներին, մեղադրելով նրանց հեղինակային իրավունքների խախտման մեջ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը:

«Թերթը նշում է, որ տեխնոլոգիական ընկերություններն առանց թույլտվության օգտագործում են իր հոդվածները՝ իրենց արտադրանքը ստեղծելու համար, ներառյալ OpenAI-ի և Microsoft – ի կողմից մշակված չաթ-բոտերը», – հայտնում է հրատարակությունը:

New York Times-ը կարծում է, որ դա լեզվական մեքենաների համար տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկն է, և չաթ-բոտերը փոխում են տրաֆիկի ուղղությունը, որը հակառակ դեպքում կուղղվեր թերթի ցանցային ռեսուրսներին։ Արդյունքում ընկերությունը զրկվում է գովազդից և բաժանորդագրությունից ստացված եկամուտներից», – ասվում է հաղորդագրության մեջ:

Թերթը վնասի փոխհատուցում է պահանջում և խնդրում արգելել տեխնոլոգիական ընկերություններին օգտագործել իր հրապարակումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում