Հայկական «Ամերիկացի» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար 2024»-ի հավակնորդների ցուցակում

Հայկական «Ամերիկացի» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար 2024»-ի հավակնորդների ցուցակում

Հայկական «Ամերիկացի» ֆիլմը չի ընդգրկվել ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար 2024» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Մրցանակաբաշխության հավակնորդների անունները հրապարակվել են «Օսկարի» պաշտոնական կայքէջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել էր «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, ներառվել է «Օսկարի» կարճ ցանկում։ Այս մասին տեղեկացրել էր «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Այս տարի ամենից շատ անվանակարգերում առաջադրվել է Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» ֆիլմը՝ 13 անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն երաժշտություն» և այլն։

«Լավագույն ֆիլմ» -ի համար պայքարում են «Ամերիկյան ֆիքշն», «Անկման անատոմիա», «Բարբի», «Լքվածները», «Ծաղկային լուսնի սպանողները», «Մաեստրո», «Օպենհայմեր», «Անցյալի կյանքեր», «Խեղճ մարդիկ», «Հետաքրքրության գոտի» ֆիլմերը։

«Լավագույն դերասանի» մրցանակին հավակնում են Բրեդլի Կուպերը, Քոլման Դոմինգոն, Փոլ Ջիամատտին, Կիլիան Մերֆին, Ջեֆրի Ռայթը: Իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցում են Անետ Բենինգը, Լիլի Գլադստոնը, Սանդրա Հյուլերը, Քերի Մալիգանը, Էմմա Սթոունը:

«Օսկար 2024» մրցանակաբաշխությունտ կանցկացվի մարտի 10-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում