2024-ին սպասվող պրեմիերաների ցանկը․ մաս 2

2024-ին սպասվող պրեմիերաների ցանկը․ մաս 2

Կինոմանները նոր տարվան զուգահեռ փնտրում են 2024-ի ընթացքում սպասվող ամենամեծ պրեմիերաների ցուցակը, որպեսզի սկսեն պլանավորել կինոդիտումների օրերը։

Ձեզ ենք ներկայացնում այս տարվա ամենից սպասված ֆիլմերի ցանկի մաս 2-ը։

1․ The Garfield Movie – պրեմիերան՝ մայիսի 24-ին։ 2024-ին անիմացիաների պակաս էլ չենք զգալու։ Տարվա առաջին նշանակալի անիմացիոն ֆիլմերից մեկը կդառնա ամենահայտնի կարմրահեր կատվի մասին ֆիլմը՝ «Գարֆիլդը»։ Այս անգամ փիսոն հանդիպում է իր հորը՝ Վիկին, և իր սիրելի ընկեր, շուն Օդիի հետ փախչում է տանից՝ արկածների հետևից։

2Inside Out 2 – պրեմիերան՝ հունիսի 14-ին։ Եթե տարին արդեն «մտքերդ իրար է խառնել», ապա սպասի՛ր «Գլուխկոտրուկ 2» անիմացիոն ֆիլմին, որտեղ արդեն սիրված էմոցիաների կողքին կհայտնվի նորը՝ բոլորիս այնքան ծանոթ Անհանգստությունը։ Դե՜, բարի գալուստ մեծերի կյանք, Ռա՛յլի։

3Deadpool 3 – պրեմիերան՝ հուլիսի 26-ին։ Մեծ էկրանին է վերադառնում ամենահումորով ու «տգեղ» սուպերհերոսը՝ Դեդփուլը՝ իր հետ բերելով Հյու Ջեքմանին՝ Ռասամախայի դերում։ Վստահ ենք, որ Marvel-ի սիրահարները գոհ կմնան։

4Beetlejuice 2 – պրեմիերան՝ սեպտեմբերի 6-ին։ Եթե գիտես Բիթլջուսի մասին, ապա հավանաբար 30-անց ես։ Ռեժիսոր Թիմ Բյորտոնն այս տարի կներկայացնի «Բիթլջուս 2»-ը՝ 36 տարի անց։ Նոր ֆիլմում կտեսնենք «սարսափելի» համբավ ունեցող Ջեննա Օրտեգային, Ուիլիամ Դեֆոյին և Մոնիկա Բելուչիին։

5Joker: Folie à Deux – պրեմիերան՝ հոկտեմբերի 4-ին։ DC-ի սիրահարները ևս անմասն չեն մնա, քանի որ 2024-ին սպասվում է նաև Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմը, որտեղ իր աստղային ներկայությունը կունենա նաև Լեդի Գագան։ 2023-ի ընթացքում հայտնվեցին բազմաթիվ կադրեր նկարահանումների հրապարակից, որոնք ստիպում են անհամբերությամբ սպասել Հոակին Ֆենիքսի Ջոքերի պրեմիերային

6Venom 3 – պրեմիերան՝ նոյեմբերի 8-ին։ 2024-ին սպասվում է նաև այլմոլորակային Վենոմի վերադարձը «Վենոմ 3» ֆիլմում։ Թեև շատ մանրամասներ դեռ հայտնի չեն, բայց պարզ է, որ ֆիլմը լի է լինելու հումորային դրվագներով ու այլ ֆիլմերից հուշումներով։

7Paddington in Peru – պրեմիերան՝ նոյեմբերի 28-ին։ Անիմացիոն ֆիլմերի շարքին ավելանալու է ևս մեկը՝ ընտանեկան ու չափազանց բարի «Փադինգթոնի արկածները 3»-ը։ Բոլորիս կողմից սիրված արջուկն ուղևորվում է Պերու՝ հայտնի մորաքույր Լյուսիին հանդիպելու, բայց, իհարկե, հայտնվում է անհավանական արկածների կիզակետում։

8Maria – պրեմիերան՝ դեկտեմբերի 5-ին։ Տարին ամփոփելու ենք Անջելինա Ջոլիի հետ, նոր՝ «Մարիա» ֆիլմով։ Կենսագրական ֆիլմ հայտնի օպերային երգչուհի Մարիա Կալլասի մասին՝ նվիրված 1970-ականներին Փարիզում նրա վերջին տարիներին։ Միշտ հաճելի է Ջոլիին մեծ էկրանին տեսնել։

Ինչպես երևում է, բավականին հարուստ ու բովանդակային տարի է սպասվում։ Համաշխարհային ֆիլմարտադրությունը խոստանում է անհավանական լինել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում