ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Արցախին վերաբերող բաժինը

ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Արցախին վերաբերող բաժինը

ՀՀ ԱԳՆ կայքից օրերս անհետացել է Արցախին վերաբերող բաժինը։ Երեկ այս լուրը սոցցանցերում և մամուլում մեծ աղմուկ հանեց։

Ի պատասխան տարածված լուրերի՝ ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են՝ ինչու է Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել «Լեռնային Ղարաբաղ» բաժինը։ Ըստ նրանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում:

ԱԳՆ-ից միևնույն ժամանակ հորդորում են տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից:

Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ ԱԳՆ կայքում «արտաքին քաղաքականություն» բաժնում տարիներ շարունակ կար «Լեռնային Ղարաբաղ» ենթաբաժինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում