ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։

«Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններով»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

«Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը հարատև խաղաղության միակ ճանապարհն է»,- նշել է Բուրիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում