ՀՀ-ում բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի համար կհատկացվի ավելի քան 35 միլիոն դրամ

ՀՀ-ում բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի համար կհատկացվի ավելի քան 35 միլիոն դրամ

ՀՀ-ում փետրվարին կայանալիք բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի ավելի քան 35 մլն դրամ։ Որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի չզեկուցվող հարցերում, որըն ընդունվեց նիստի սկզբում։

Փետրվարի 17-26-ը ընկած ժամանակահատվածում Ավստրիայում և Երևանում անցկացվելու է բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլը։ Հայաստան-Ալբանիա հանդիպումը ՀՀ-ում կանցկացվի փետրվարի 23-26-ը։

«Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 19-ից-23-ը մասնակցելու է Ավստրիայում Հայաստան-Ավստրիա խաղին՝ 21 պատվիարակով, իսկ փետրվարի 23-26-ը Հայաստանը հյուրընկալելու է Ալբանիայի բասկետբոլի ազգային հավաքականին։ Նախըտրական փուլի խաղը տեղի է ունենալու փետրվարի 25-ին։ Ալբանիայի պատվիրակությունը ներկայանալու է՝ 28 պատվիրակով։

Նախընտրական փուլի խաղերը կնպաստեն բասկետբոլի զարգացմանը և մասսայականացմանը, երեք երկների միջև ոլորտային համագործակցությանը։

Միևնույն ժամանակ, 2024 թ. փետրվարի 23-26-ը կայանալիք Հայաստան – Ալբանիա հանդիպման կազմակերպման համար, ֆեդերացիային հարկավոր է Բասկետբոլային զույգ օղակ վահան/կցված 24 վայրկյանի սարքերով»,– ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում