Թուրքիային վաճառվող F-16-երը փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. Ռենդ Փոլ

Թուրքիային վաճառվող F-16-երը փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. Ռենդ Փոլ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռենդ Փոլը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից F-16-ների օգտագործումը 2020 թվականին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  դեմ հարձակումներում: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

Սենատորը կոչ է արել ընդունել բանաձևը՝ Թուրքիայի կառավարությանը F-16-ների և պաշտպանական այլ ապրանքների վաճառքի համար Կոնգրեսի անհամաձայնության վերաբերյալ:

«Թուրքիան սերտորեն կանգնած է եղել իր դաշնակից Ադրբեջանի կողքին՝ տարածաշրջանն իրեն հպատակեցնելու իր ջանքերում՝ տրամադրելով մարտական անօդաչու թռչող սարքեր, ռազմական տեխնիկա, ուսուցում և, եթե հավատանք Հայաստանի կառավարությանը, ուղղակի մարտական աջակցություն։ Ուրեմն մեր ինքնաթիռները՝ F-16-երը, որ տալիս ենք թուրքերին, փաստացի կօգտագործվեն Հայաստանի հետ մեկ այլ պատերազմում»,-ասել է սենատորը:

Սենատոր Փոլի բանաձևը ստացել է երկկուսակցական աջակցություն սենատորներից: Բանաձևը, սակայն, ընդունվելու համար բավարար ձայներ չի ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում