Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական տեսանկյունից պատրաստ է միջուկային պատերազմի։

«Մենք, իհարկե, պատրաստ ենք միջուկային պատերազմի։ Հրթիռները մշտապես գտնվում են մարտական ​​պատրաստության վիճակում»,-ասել է ՌԴ նախագահը։

Դիտարկմանը, թե, գուցե, ավելի համոզիչ դառնալու համար ինչ-որ պահի միջուկային փորձարկումներ կանե՞ք՝ Պուտինն արձագանքել է․ «Կա պայմանագիր, որն արգելում է նման փորձարկումները: Բայց, ցավոք, ԱՄՆ-ն չվավերացրեց այս պայմանագիրը»։

Պուտինը նշել է, որ պարիտետը պահպանելու համար Ռուսաստանը հետ է կանչել այդ վավերացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում