Օկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկաններ են զոհվել

Օկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկաններ են զոհվել

Օկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկաններ են զոհվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ պաշտոնական վարկածի՝ միջադեպի պատճառը եղել է ծառայողական զենքի հետ անզգույշ վարվելը։

Համաձայն տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Հադրութում։ Նշվում է, որ ոստիկանի՝ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով մեկ կրակոցից վիրավորվել են ոստիկաններ Ռամիզ Իսմայիլովը և Աբիդ Մուստաֆազադեն։

Լրատվամիջոցները հայտնում են, որ չնայած բժիշկների ջանքերին՝ նրանցից մահացել է մեկը տեղում, մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում