Հայաստանը կա՛մ կենթարկվի օկուպացիայի, կա՛մ կդառնա Արևմուտքի թշնամին․ Washington Examiner

Հայաստանը կա՛մ կենթարկվի օկուպացիայի, կա՛մ կդառնա Արևմուտքի թշնամին․ Washington Examiner

Ամերիկյան «Washington Examiner» շաբաթաթերթը հրապարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության քայլերը քննադատող «Թուրքիան Արևմուտքի ընկերը չէ» վերնագրով վերլուծությունը։ Աղբյուրի նշմամբ՝ վերլուծության մեջ տեղ են գտել նաև սկանդալային ձևակերպումներ։

Նշվում է, որ Իսրայելին քննադատող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը «ՀԱՄԱՍ» խմբավորմանը անհանգստացնող է։ Եվ Թուրքիան այն երկիրն է, որը ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ բացեիբաց խոսում է և աջակցում նրանց կայացրած որոշումներին։

Միևնույն ժամանակ վերլուծության մեջ անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը ու նշվում, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Բաքվին ու այդ պատճառով Հայաստանը կամ կենթարկվի հերթական բռնի օկուպացիայի կամ էլ Արևմուտքի անփութության պատճառով աջակցություն կակնկալի Իրանից ու կդառնա Արևմուտքի թշնամին։

Հաջորդիվ անդրադարձ է կատարվում ռուս-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Արևմուտքին վնաս հասցնող Թուրքիան Ռուսաստանի հետ ունի համեմատաբար ջերմ հարաբերություններ։ Մասնավորապես ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրիանայի միջոցով պրոքսի պատերազմ է վարում ՌԴ- դեմ, իսկ Թուրքիան Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է։

Ինչպես նաև հավելվում է, որ չնայած ՆԱՏՕ-ի խիստ պատժամիջոցներին Թուրքիան շարունակում է ՌԴ-ից գնել նավթի հումք ու այդ պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիային դիտարկում է որպես լավ ընկեր։

Ի հավելումն նշվում է, որ չպետք է Թուրքիային դիտարկել Արևմուտքի մաս, այլապես Արևմուտքը կհայտնվի իր իսկ ստեղծած «բարդ իրավիճակում»։ Որքան շատ Արևմուտքը շարունակի Թուրքիային դիտարկել որպես իր մի մաս, այնքան շատ և շուտ կներգրավվի ռազմական հակամարտություններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում