Եվրախորհրդարանը օրենք է ընդունել արհեստական ​​ինտելեկտի մասին

Եվրախորհրդարանը օրենք է ընդունել արհեստական ​​ինտելեկտի մասին

Եվրախորհրդարանը հաստատել է արհեստական ​​ինտելեկտի կիրառումը կարգավորող օրենքը (Artificial Intelligence Act)։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի կայքը։ Օրենքին կողմ է քվեարկել 523, դեմ՝ 46, ձեռնպահ՝ 49 պատգամավոր։ Սա նման մասշտաբի առաջին «կանոնների հավաքածուն» է աշխարհում, գրում է CNBC-ն։

Նախաձեռնության նպատակն է «պաշտպանել հիմնարար իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և շրջակա միջավայրի կայունությունը բարձր ռիսկային արհեստական ​​ինտելեկտից, ինչպես նաև խթանել նորարարությունը և հաստատել Եվրոպան որպես առաջատար այս ոլորտում», – ասվում է Եվրախորհրդարանի հայտարարությունում:

Ակտը նախատեսում է, որ արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված տեխնոլոգիաներին վերագրվելու են ռիսկային կատեգորիաներ՝ անընդունելի (այդ դեպքում տեխնոլոգիան կարգելվի), բարձր, միջին և ցածր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում