Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին արգելվեց մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերի բացմանը

Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին արգելվեց մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերի բացմանը

Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին մասնակցել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

«Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկները չեն մասնակցի մարզիկների շքերթին։ Այդ որոշումն ընդունվել է միաձայն։ Բայց նրանք հնարավորություն կունենան ներկա լինել Խաղերի բացմանը»,- ասել է ՄՕԿ-ում Ազգային օլիմպիական կոմիտեների հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Ջեյմս Մաքլեոդը։

Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչները հանդես կգան չեզոք կարգավիճակում, առանց դրոշի եւ ազգային գույների։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում