Լևոն Արոնյանը դարձել է ԱՄՆ գավաթի խաղարկության հաղթող

Լևոն Արոնյանը դարձել է ԱՄՆ գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող:

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում կայացած գավաթի խաղարկությունում Արոնյանը սուպերեզրափակչում մրցել է Ուեսլի Սոյի հետ: Արոնյանն առավելության է հասել 2,5-1,5 հաշվով:

«Շատ ուրախ եմ ԱՄՆ գավաթի խաղարկությունում հաղթելու համար: Շատ հոգնած եմ, բայց գոհ եմ: Շնորհակալություն բոլորին՝ աջակցության համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում