Արցախցի ռազմական վիրաբույժը բաղմաթիվ կյանքեր է փրկել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

Արցախցի ռազմական վիրաբույժը բաղմաթիվ կյանքեր է փրկել  «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

Կրասնոգորսկի հիվանդանոցի վիրաբույժ Կարեն Պողոսովն այն անձնազոհ բժիշկներից է, որը առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ վիրավորվածներին: Այս մասին գրում է Իզվեստիան։

«Նման վիրավորների հոսքը, և այդպիսի մեծ ծավալով, Կրասնոգորսկի հիվանդանոցն առաջին անգամ էր ընդունում, սակայն մենք ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես պետք է»,- պարբերականը հետ զրույցում ասել է հայ վիրաբույժը։

Պողոսովը մեծ փորձ ունի ծանր վիրավորներին օգնելու, 1992-ից 2001թվականներին նա ռազմական վիրաբույժ է աշխատել Արցախում, այդ պատճառով Պողոսովին ծանոթ է աշխատանքն արտակարգ պայմաններում, նշում է Իզվեստիան։

Նա հիացմունքով է խոսել իր գործընկերների ՝ բժիշկների, բուժքույրերի, սաիտարների մասին, ովքեր հիվանդանոց էին հասել «որը ոտքով, որը տաքսիով, որը հեծանիվով»՝ շտապելով օգնություն ցուցաբերել։

«Եթե մենք պատրաստ չլինեինք, ես ձեզ վստահեցնում եմ, որ զոհվածների թիվը շատ ավելի մեծ կլիներ։ Դա ինձ քիչ թե շատ ծանոթ էր, քիչ թե շատ հանգիստ էի։ Ավելին, իմ մեջքին կանգնած էին երիտասարդ գործընկեր-վիրաբույժներ, որ ասում էին՝ իսկ մենք կհաղթահարենք։ Ստացվեց, արեցին։ Եվ այսօր մաքուր խղճով կարող ենք յուրաքանչյուրի աչքերին նայել», – պատմել է արցախցի բժիշկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում