Թուրքիան հերքում է Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին լուրերը

Թուրքիան հերքում է Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին լուրերը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել որոշ լրատվական կայքերում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ, որոնցում նշվել էր, թե Թուրքիան համագործակցում է Իսրայելի հետ ռազմական ոլորտում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական ռազմական գերատեսչությունը Իսրայելի հետ որևէ գործունեություն չի ծավալում թե՛ ռազմական կրթության, և թե՛ պաշտպանության ոլորտում:

Ընդգծվել է նաև, որ Իսրայելը շարունակում է թիրախավորել Պաղեստինի Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցները, դպրոցները, պաշտամունքի վայրերը, փախստականների ճամբարները և նույնիսկ խաղաղ բնակիչներին:

«Թուրքիայի Հանրապետությունը, որը միշտ աջակցում է Պաղեստինին, չի կարող իրականացնել կամ մասնակցել որևէ գործողության, որը կվնասի նրանց»,- ասում է հայտարարության մեջ:

Միաժամանակ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի առևտրի նախարարությունը, հերքելով այն լուրերը, որ Թուրքիան զենք ու զինամթերք է արտահանում Իսրայել։

«Այսպիսով, պարզ է դառնում, որ մաքսային սակագների աղյուսակի գլխագրերում տեղ գտած արտահայտությունները խեղաթյուրվում են՝ հասարակական կարծիքը ուղղորդելու նպատակով։ Վերոնշյալ արտասահմանյան ինտերնետային կայքերի տարածած այդ լուրերը կատարվել են մանիպուլյացիայի նպատակով և չեն արտացոլում իրականությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում