Ozon-ում արդեն հնարավոր է նաև թարմ միրգ ու բանջարեղեն վաճառել

Ozon-ում արդեն հնարավոր է նաև թարմ միրգ ու բանջարեղեն վաճառել

Ozon հարթակում արդեն կարող են վաճառքի ներկայացվել նաև թարմ միրգ, բանջարեղեն, մսամթերք։ Այն վայրերում, որտեղ հասանելի է Ozon-ը, Ozon fresh ծառայությունը նույնպես հասանելի է։ Թարմ ապրանքները նախկինում սահմանափակ թվով քաղաքներում էին հասանելի։ Այդ մասին գրում է Forbes-ը։

Ապրանքը պահվելու է պահեստում կամ էլ ձեռնարկատիրոջ խանութում։ Առաքելու է ձեռնարկատերը կամ էլ բեռնափոխադրող ընկերությունները․ ընտրությունը կատարելու է ձեռնարկատերը։ Այսինքն Ozon-ը դառնում է ինտերնետ-ցուցափեղկ։

Թարմ ապրանքներ վաճառելու դեպքում ծառայությունը ձեռնարկատիրոջից ստանդարտ՝ 5 տոկոս պահումէ անելու, իսկ ձեռնարտակերերը հասանելիություն են ունենալու վաճառքի առաջմղման գործիքներին, վերլուծություններին և 46 մլն ակտիվ գնորդներին՝ ամբողջ աշխարհից։

Թե ինչ ժամկետում կհասնի ապրանքը գնորդին, բիզնեսի տերն ինքն է որոշելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում