«Yandex»-ը ներկայացրել է «Алиса»-ի նոր տարբերակը. այն պատասխանում է հարցերի 95 տոկոսին

«Yandex»-ը ներկայացրել է «Алиса»-ի նոր տարբերակը. այն պատասխանում է հարցերի 95 տոկոսին

«Yandex»-ը ներկայացրել է ձայնային օգնական «Алиса»-ի նոր տարբերակը, որը հիմնված է YandexGPT նեյրոցանցի վրա։ Այդ մասին ասված է Ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Եթե նախկինում ձայնային օգնականը պատասխանում էր օգտատերերի հարցերի մոտ 60 տոկոսին, իսկ մնացած դեպքերում առաջարկում էր հարցի պատասխանը փնտրել համացանցում, ապա այսուհետ հարցերի շուրջ 95 տոկոսին կարող է պատասխանել, ինչպես նաև նշել, թե որտեղից է ստացել այդ ինֆորմացիան։

Բացի դրանից, տեքստի հետ աշխատանքի համար հայտնվել է առանձին «չատ»՝ «Алиса»-ի հետ, որը սինխրոնիզացվում է տարբեր սարքերի համար․ կարելի է երկխոսությունը սկսել համակարգչի վրա ու շարունակել, օրինակ, սմարթֆոնով։

Հնարավորություն կա նաև միաժամանակ մի քանի «չատ» վարել, օրինակ՝ մեկով հարցեր տալ «Алиса»-ին, իսկ մյուսով՝ նրա հետ տեքստ գրել։

Յուրաքանչյուր «չատում» պահվելու է և՛ բովանդակությունը, և՛ շփվելու ընթացքում ստեղծված պատմությունը։

Ձայնային օգնականն օգտատիրոջ հարցը չհասկանալու դեպքում լրացուցիչ հարցեր է տալու։

YandexGPT-ով աշխատող նոր «Алиса»-ն հասանելի է բոլոր օգտատերերին՝ բոլոր տեսակի սարքերում ու հարթակներում։

«Yandex»-ը երրորդ սերնդի YandexGPT նեյրոցանցը ներկայացրել էր մարտի վերջին։ Այդ տարբերակը ավելի լավ է հասկանում օգտատերերի հարցերը։ Հարցերի 63 տոկոսին այն ճիշտ է պատասխանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում