Առաջին ռուսական GPT նեյրոցանցը հասանելի է օգտատերերին

Առաջին ռուսական GPT  նեյրոցանցը հասանելի է օգտատերերին

Սոցիալական մեդիայի  վերլուծության համար ստեղծված առաջին ռուսական GPT  նեյրոցանցը՝ BrandGPT-ն արդեն հասանելի է օգտատերերին։ Այդ մասին հայտնել է  ТАСС- ը՝  հղում անելով Brand Analytics-ին։

«Brand Analytics»-ի օգտատերերին հասանելի է դարձել համակարգի ասիստենտ BrandGPT-ն։Դա առաջին ռուսական համակարգն է, որը հիմնված է խոսքի գեներացման մոդելի վրա՝ նախատեսված սոցիալական մեդիայի արագ վերլուծության համար»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անկախ վերլուծվող տվյալների ծավալից, BrandGPT -ն դրանք վերլուծում է րոպեների ընթացքում, ձևավորում վերլուծական պատասխաններ՝ տիպային առաջադրանքների համար, որոնք հիմք են հանդիսանում մարքեթինգային հետազոտությունների համար։

BrandGPT-ի նախատիպն առաջին անգամ ներկայացվել  է 2023թ․ աշնանը։ Պաշտոնապես ներկայացվելուց առաջ այն թեստավորվել է մոտ 30 ընկերություններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում