Սամվել Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու
17/04/2024 13:02
Նմանատիպ
Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված), այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Սամվելին արդեն տեղափոխել են Շենգավիթի դատարան։ Դա նշանակում է, որ դատարանին ներկայացվելու է կալանավորման միջնորդություն։ Դատավորի, նիստի ժամի մասին տեղեկություն առայժմ չունենք։ Ունենալուն պես՝ ես կամ Վարազդատ Հարությունյանը կհայտնենք հանրությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելիքյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում