Սամվել Վարդանյանի գրավը վճարելու ամբողջ գումարը հավաքված է

Սամվել Վարդանյանի գրավը վճարելու ամբողջ գումարը հավաքված է

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանած, ինչի արդյունքում խոշտանգված ու ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դատարանի սահմանած գրավի գումարը՝ 7 միլիոն դրամը, հավաքվել է 5-6 ժամվա ընթացքում։ Այդ մասին հայտնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը․

«Գումարը հավաքվեց։ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք։

Ժամը 18:40-ի դրությամբ՝ հավաքվել է 5 միլիոն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը կփոխանցի Ռուբեն Հայրապետյանը։

Բոլորին շնորհակալություն։ Ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց ընդամենը 5-6 ժամում»,- գրել է փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում