ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ ՀՕՊ համակարգեր ուղարկել Ուկրաինա

ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ ՀՕՊ համակարգեր ուղարկել Ուկրաինա

ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինա ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա հավելել է, որ նման օգնության տրամադրման հետաձգումը վնասում է Կիևի՝ Ռուսաստանի հարձակումներին դիմակայելու ջանքերին։

«Մենք տվյալներ ենք հավաքել ՆԱՏՕ-ում մեր ունեցած հակաօդային պաշտպանության տարբեր համակարգերի վերաբերյալ, կենտրոնացել ենք Patriot համակարգերի վրա: Եվ մենք աշխատում ենք դաշնակիցների հետ՝ երաշխավորելու, որ նրանք իրենց համակարգերից մի քանիսն ուղարկեն Ուկրաինա», – ասել է Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգն ասել է նաև, որ Ուկրաինային կարող են տրամադրվել այլ պաշտպանական համակարգեր, այդ թվում՝ NASAMS հրթիռային համակարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում