Մայիսի սկզբին կայանալիք շնորհանդեսին  Apple-ը կներկայանա նորույթներով

Մայիսի սկզբին կայանալիք շնորհանդեսին  Apple-ը կներկայանա նորույթներով

Apple-ը հայտարարել է, որ հաջորդ շնորհանդեսը կկայանա մայիսի 7-ին։ Այդ մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական կայքում։

Դատելով Apple Pencil-ի վրա պատկերված պաստառից՝ շնորհանդեսին կներկայացվեն  iPad Pro-ի և iPad Air-ի նոր սերունդները, ինչպես նաև դրանց մասերը։ Սպասվում է, որ նոր մոդելները կունենան 11 և13,1 դյույմանոց էկրաններ։

Շնորհանդեսին, ըստ տարածված հաղորդագրության, կներկայացվի նաև iPad Air-ը՝ M2 չիպով։

Ընկերությունը, ամենայն հավանականությամբ, Air շարքը կհամալրի Mini-LED  տիպի 12,9 դյույմանոց մոդելներով, ինչը նմանություն կստեղծի iPad Pro M2-ի հետ։ Միևնույն ժամանակ, բազային, 10,9 դյույմանոց iPad Air-ը կպահպանի IPS էկրանով։

Թե ուրիշ ինչ նորույթներ են ցուցադրվելու շնորհանդեսին, չի հաղորդվում։

Շնորհանդեսը կկայանա օնլայն տարբերակով, որին հնարավոր կլինի հետևել  Apple-ի կայքում և յութուբյան պաշտոնական էջում մայիսի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 18։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում